Ֆլորենցիայում տեղադրել են ապագայի «սմարթ» հեռախոսախցիկը
Ֆլորենցիայում տեղադրվել է Իտալիայում առաջին «խելացի» հեռախոսախցիկը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, խցիկից կարելի է զանգ կատարել ավտոմատ-հեռախոսի օգնությամբ կամ էլ սմարթֆոնում առկա հատուկ հավելվածով: Հեռախոսախցիկում կարելի է նաև լիցքավորել բջջայինը կամ մուտք գործել համացանց:
Մեծ սենսորային էկրանը թույլ է տալիս օգտվել հիմնական քաղաքային ծառայություններից և հագեցած է զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Tim City Link անվանումն ստացած հասարակական հեռախոսային սարքը տեղադրվել է քաղաքի Բեքարիա հրապարակում:










