Mercedes-Benz-ը ցուցադրել է S-Class-ի նորացված տարբերակը (լուսանկարներ)
Mercedes-Benz ընկերությունը Նյու Յորքի ավտոսրահի մեկնարկին ընդառաջ լրագրողներին ցուցադրել է S-դասի մոդելի թարմացված տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, միջոցառումից հետո ընկերությունը հրապարակել է 4 դռնանի նոր մոդելի լուսանկարները: Հավելյալ տեղեկություններ նորույթի մասին չեն հաղորդվում:
Մինչդեռ նախկինում հաղորդված տեղեկությունների համաձայն` S-դասի նորագույն մոդելը կհամալրվի արտաքին դիզայնի և սրահի մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Բացի այդ, մեքենան կհամալրվի բազմաթիվ նոր կամ կատարելագործված համակարգերով, ինչպես օրինակ` անվտանգության և վարորդի օգնական համակարգերը:
Չնայած Նյու Յորքում տեղի ունեցած փակ ցուցադրությանը` նորույթի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 18-ին Շանհայի ավտոսրահում:













