Ճապոնացիները գաղտնազերծել են «Lexus LS 500» սեդանի ամենասպորտային մոդիֆիկացիան
Նյու Յորքի ավտոմոբիլային ցուցահանդեսի բացման նախօրյակին ճապոնացիները գաղտնազերծել են «Lexus LS 500» սեդանի ամենասպորտային մոդիֆիկացիան, հայտնում է Autoblog-ը:
«F Sport» տարբերակը առանձնապես չի փայլում իր տեխնիկական լուծումներով, սակայն բազմաթիվ սպորտային դեկորացիաներով է առանձնանում: Այն հակադրվում է նմանատիպ «Audi»-ի «S-linе»-ին և «BMW»-ի «M Sport»-ին:
Սեդանի այս տարբերակում փոփոխվել են նստատեղերն ու ղեկը, բարելավվել է աերոդինամիկան: Մոդելն ավելի շատ սպորտային կուպե է հիշեցնում, քան դասական սեդան:










