Բրիտանացին Երկաթե մարդու ոճով թռչող կոստյում է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Գիտաֆանտաստիկ ֆիլմերի սիրահարներին ծանոթ է Երկաթե մարդու՝ Թոնի Սթարկի կրած հատուկ կոստյումը, որի օգնությամբ սուպերհերոսը կարողանում է պոկվել գետնից ու թռչել:
Դրանից ոգևորված՝ բրիտանացի գյուտարար Ռիչարդ Բրաունինգը ստեղծել է ինքնատիպ արտակմախք՝ համալրված գազի տուրբինային շարժիչներով:
Ինչպես նշում է Tech Insider-ը, կոստյումը հնարավորություն է տալիս այն կրողին վեր բարձրանալ ու միառժամանակ օդում մնալ:
Բրաունինգն իր գյուտը կոչել է Daedalus: Հեղինակի խոսքով՝ այն կարող է մի քանի հարյուր մետր վեր բարձրանալ:Wi-Fi անլար կապով համալրված լինելու շնորհիվ Daedalus-ը կարող է ուղիղ միացում ապահովել երկնքից:
«Daedalus-ը համեմատում են Թոնի Սթարկի կոստյումի հետ, բայց սա իրական գյուտ է: Այն կարող է շատ բան փոխել աշխարհում»,-ասել է հեղինակը:
Տեսանյութը դիտեք այստեղ:














