Գվատեմալայում մոտ տարածությունից նկարահանվել է հրաբխի ժայթքումը (տեսանյութ)
Քեմբրիջի համալսարանի հրաբխագետներին հաջողվել է անօդաչու թռչող սարքի միջոցով մոտ տարածությունից նկարահանել հրաբխի ժայթքումը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ուսումնական հաստատության YouTube-յան ալիքում:
Lenta.ru-ն գրում է, որ արտանետման ժամանակ օդում է հայտնվում թունավոր և տաք գազերի խառնուրդը, ինչի պատճառով վտանգավոր է մոտ տարածությունից դիտել հրաբխային ակտիվությունը:
Այս խնդիրը լուծելու նպատակով Քեմբրիջի համալսարանի հետազոտողներն օգտագործել են անօդաչու թռչող սարք: Նկարահանող սարքը բարձրացել է Ֆուեգո և Պակայա գործող հրաբուխների մոտ, որոնք գտնվում են կենտրոնամերիկյան Գվատեմալայի տարածքում:
Նշվում է, որ այսպիսով՝ գիտնականներին հաջողվել է արձանագրել արտանետումները, որոնք այլ կերպ չեն կարող նկատվել:










