Vkontakte-ի ուղիղ հեռարձակումների գործառույթը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար

22:40 • 12.04.17

Ռուսական Vkontakte սոցցանցում ուղիղ հեռարձակումներ անելու հնարավորությունը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի և խմբերի համար: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են սոցցանցի ներկայացուցիչները:

Աղբյուրի հաղորդմամբ` հեռարձակման գործառույթից կարելի է օգտվել համակարգչի, նոթբուքի և հատուկ սարքավորումների միջոցով:

«Ծառայությունն օգտատերերին հնարավորություն կտա իրական ժամանակում կիսվել իրենց հեռարձակումներով, ռեպորտաժներ անցկացնել մասնագիտական տեխնիկայի գործածությամբ, ինչպես նաև հեռուստաալիքների և ռադիոկայանների շուրջօրյա եթերներ կազմակերպել», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հեռարձակումը մեկնարկած օգտատերերը կարող են ակտիվացնել նվիրատվությունների համակարգն ու գումարներ վաստակել հանդիսատեսի հաղորդագրությունների միջոցով:

Vkontakte-ի ուղիղ հեռարձակումների գործառույթը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար