Apple-ը կստեղծի շաքարախտը «բուժող» զգայակներ. Reuters

14:55 • 13.04.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը գաղտնի անցկացվող նախագծի շրջանակում վարձել է կենսաբան-ինժեներների, որոնք զբաղվելու են շաքարախտի բուժման համար նախատեսված զգայակների ստեղծմամբ:

Ինչպես նշում է Reuters-ը, Apple-ը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինժեներներն աշխատելու են Պալո Ալտոյում գտնվող գրասենյակում՝ փորձելով բարձր տեխնոլոգիաների միջոցով գտնել քրոնիկ հիվանդությունների բուժման միջոցներն ու նոր էջ բացել բժշկության ոլորտում:

Reuters-ը հավելում է, որ նախորդ տարի բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերությունն ու Google-ին պատկանող Alphabet տեխնոլոգիական ընկերությունը միավորվել են՝ կենսաէլեկտրոնային սարքեր ստեղծելու նպատակով:

 

 

Apple-ը կստեղծի շաքարախտը «բուժող» զգայակներ. Reuters