Jaguar F-Pace-ը ճանաչվել է «Տարվա լավագույն համաշխարհային մեքենա» (լուսանկարներ)

10:52 • 13.04.17

«Տարվա լավագույն համաշխարհային մեքենա» ամենամյա մրցույթի ժյուրին Նյու Յորքի միջազգային ավտոսրահի մեկնարկի նախաշեմին հայտարարել է 2017թ. լավագույն մեքենան:

Ինչպես նշում է wcoty.com կայքը, լավագույնի կոչմանն է արժանացել բրիտանական արտադրության Jaguar F-Pace մեքենան, որի հետ առաջին տեղի համար մրցում էին Audi Q5 և Volkswagen Tiguan մոդելները:

Հայտնի է, որ Jaguar F-Pace-ն ընտրվել է աշխարհի տարբեր երկրներից ներկայացված 23 մեքենաներից: Բացի այդ, այն լավագույնն է ճանաչվել դիզայնի տեսանկյունից:

Նշենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել է Mazda MX-5 ռոդսթերը:

 

Image result for Jaguar F-Pace

Image result for Jaguar F-Pace

 

 

Jaguar F-Pace-ը ճանաչվել է «Տարվա լավագույն համաշխարհային մեքենա» (լուսանկարներ)