Գիտնականները ստեղծել են ջրի էկո տարա, որը կարելի է ուտել (լուսանկարներ, տեսանյութ)

12:27 • 13.04.17

Բրիտանացի գիտնականները ստեղծել են ջրի համար նախատեսված ուտելի տարաներ, որոնք իսկական նորարարություն են դիզայնի ոլորտում:

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ուտելի տարաները ստացել են «Ooho» անվանումը: Ինքնատիպ դիզայնի ու թափանցիկության շնորհիվ դրանք նման են մաքուր ջրի մեծ-մեծ գնդերի:

Հայտնի է, որ «Ooho»-ն պատրաստված է ջրիմուռներից, կալցիումի քլորիդի և նատրիումի ալգինատի խառնուրդից: Այն անհամ է ու դոնդողի պես կառուցվածք ունի: Այնուհանդերձ՝ նորույթը բավականին դիմացկուն է, չի պատռվում, միանգամայն անվտանգ է և ամենակարևորը՝ չի աղտոտում շրջակա միջավայրը:

Նշվում է, որ «Ooho»-ն ստեղծվել էր դեռևս 2014թ., սակայն մասնագետներից 3 տարի է պահանջվել դրա դիզայնը կատարելագործելու համար:


 

 

 

 

 

Գիտնականները ստեղծել են ջրի էկո տարա, որը կարելի է ուտել (լուսանկարներ, տեսանյութ)