ՆԱՍԱ-ն ներկայացնում է Երկրից դուրս օվկիանոսների ու կյանքի գոյության մասին նոր բացահայտումները (ուղիղ)
ՆԱՍԱ-ի վաշինգտոնյան կենտրոնակայանում մամլո ասուլիս է անցկացվում, որը նվիրված է Արեգակնային համակարգի` հավանական ջուր պարունակող օբյեկտների ուսումնասիրության նոր արդյունքներին:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, տիեզերական գործակալության ստացած նոր տվյալները մեր Արեգակնային համակարգում օվկիանոսային աշխարհների գոյության մասին հաղորդվել են Cassini սարքի և Hubble աստղադիտակի միջոցով:
Ինչպես հայտնի է, Cassini սարքը այս ամառ հասնելու է Սատուրնի ամպերին, որտեղ և ինքնակործանման է ենթարկվելու:
Օնլայն ասուլիսին մասնակցում են ամերիկացի գիտնականներ և փորձագետներ տարբեր նահանգներից:
Օվկիանոսների բացահայտումները և հետազոտությունների արդյունքները կօգնեն Երկրից դուրս կյանքի որոնումներում:










