Նոր Galaxy S8-ի նախնական պատվերները գերազանցել են S7-ի պատվերները
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ առաջատար Galaxy S8 նոր սմարթֆոնը նախնական պատվերների քանակով գերազանցել է սեպտեմբերին ներկայացված S7 մոդելի նախնական պատվերների քանակը:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին ասել է Samsung-ի բջջային բիզնեսի գծով տնօրենը՝ հավելելով, որ նախնական պատվերներն իրենց ակնկալածից շատ են:
Աղբյուրը մանրամասնում է, որ S8-ի վաճառքը սկսվելու է ապրիլի 21-ին՝ Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և Կանադայում:
Ոլորտի վերլուծաբանների կարծիքով՝ սարքը բոլոր շանսերն ունի վաճառքի առաջին տարում ռեկորդ սահմանելու համար:
Նոր սմարթֆոնը հասանելի է 14.73 սմ և 15.75 սմ անկյունագծով էկրաններով, ինչպես նաև համալրված է մի շարք տեխնիկական նորարարություններով:










