Նորարարական բաճկոնը մի քանի վայրկյանում վերացնում է պատռված հատվածը (տեսանյութ)

08:37 • 13.04.17

Նրանք, ովքեր ակտիվ են, շատ ժամանակ են անցկացնում դրսում, հաճախ են պատռում ու փչացնում հագուստը: Սակայն ամերիկյան Imperial Motion բրենդը հիանալի լուծում է գտել այս խնդրի համար:

Ինչպես նշում է Business Insider-ը, ընկերությունը ներկայացրել է Nano Cure Tech հագուստի շարքը, որում ներառված բաճկոններից մեկը կարող է «ինքնանորոգվել»:

Դրա համար անհրաժեշտ է վնասված մասում կտորը մի քանի վայրկյան իրար քսել, և անցքն ամբողջությամբ կանհետանա:

Աղբյուրը նկատում է, որ այս բաճկոնը հատկապես պետք կգա բակում խաղալ սիրող չարաճճի փոքրիկներին, որոնք հաճախ են պատռում հագուստը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նորարարական բաճկոնը մի քանի վայրկյանում վերացնում է պատռված հատվածը (տեսանյութ)