Toyota-ն նոր սերնդի կոնցեպտային քրոսովեր է ներկայացրել` համալրված ճամբարային պարագաներով
Ճապոնական Toyota ընկերությունը ամերիկյան շուկայի համար նոր կոնցեպտային մեքենա է ներկայացրել, որը կարող է տեղավորել ճամբարային հանգստի մեկնելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, հաջորդ սերնդի Toyota FT-4X կոնցեպտային քրոսովերը համալրված է հնարավորինս հարմարավետ գործառույթներով: Հետևի դուռը բացվում է մի քանի տարբերակով: Իսկ բեռնախցիկը և մեքենայի հետին հատվածը բավականին մեծ պահեստային տարածք են ներկայացնում, որտեղ կարելի է ցանկացած իր տեղավորել:
Հետևի դռան վրա նաև ջրի շշի, էլեկտրական լապտերի համար տեղեր են հարմարեցված: Իսկ քնապարկը հանգիստ տեղավորված է նստելատեղերի միջև և ծալված վիճակում կարող է որպես թիկնակ ծառայել:










