Boeing-ը նոր ինքնաթիռ է փորձարկել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Boeing ընկերությունը բարեհաջող փորձարկել է նոր` 737 MAX 9 ինքնաթիռը: Այս մասին ասվում է ընկերության Twitter-յան էջում:
Ընկերության էջում հրապարակված տեղեկության համաձայն` նոր ինքնաթիռում 16-ով ավելի ուղևորական նստատեղ կա, քան նախորդ` MAX 8 մոդելում: Ընդ որում՝ նոր մոդելը համարվում է առավել խնայող:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ինքնաթիռում 178 նստատեղ կա, թռիչքի երկարությունը կազմում է 6,5 հազար կիլոմետր, իսկ կրեյսերական արագությունը` 842 կիլոմետր/ժամ:
Սպասվում է, որ Boeing 737 MAX 9-ը շահագործման կհանձնվի 2018 թվականին: Ամբողջ աշխարհի մոտ 90 ավիաընկերություն արդեն 3,7 հազար ինքնաթիռի նախնական պատվեր է արել:













