ՆԱՍԱ-ն հայտնել է, որ Սատուրնի արբանյակի վրա կարող են կյանքի գոյության համար բարենպաստ պայմաններ լինել
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, տեղեկացրել է, որ Սատուրնի Էնցելադ արբանյակի վրա կարող են կյանքի գյության համար բարենպաստ պայմաններ լինել:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ ՆԱՍԱ-ն այս եզրակացությանն է հանգել Cassini արբանյակից ստացված տվյալներն ուսումնասիրելուց հետո:
«Ներկայում մենք չափազանց մոտ ենք նրան, որ բնակելի միջավայր ունեցող տեղն անվանենք»,-հայտարարել է ՆԱՍԱ-ի գիտական տնօրինության ղեկավար Թոմաս Ցուրբուխենը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սարքն Էնցելադի վրա հայտնաբերել է ջրածին, ինչը տեսականորեն կարող է կյանքի առաջացման համար էներգիայի քիմիական աղբյուր լինել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Cassini-ն, որը տարիներ շարունակ զբաղվում է Սատուրնի ուսումնասիրությամբ, կավարտի իր 20-ամյա տիեզերական առաքելությունն ու կինքնաոչնչացվի:
ՆԱՍԱ-ի մասնագետները որոշել են, որ վառելիքի սպառումից հետո, սարքը կբաժանվի մասերի և կհալվի:
Նրանք նաև մանրամասնել են, որ չեն ցանկանում, որ Cassini-ն բախվի Սատուրնի շուրջ պտտվող բնական արբանյակներից որևիցե մեկին, քանի որ այնտեղ կարող է այլմոլորակային կյանք գոյություն ունենալ:
2014-2015թթ. Cassini-ն Սատուրնի Էնցելադ փոքր արբանյակի վրա հայտնաբերել է սառցե շերտի տակ գտնվող աղի ջրով օվկիանոս, ինչպես նաև գեյզերներ: Դրանցից դուրս եկող ծխի մեջ արբանյակը հայտնաբերել է օրգանական քիմիական նյութեր:
Սատուրնի մեկ այլ արբանյակի՝ Տիտանի վրա Cassini-ն հայտնաբերել է հեղուկ մեթանի գետեր, ինչը ևս նպաստավոր միջավայր է վերերկրային կյանքի գոյության համար:










