Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը՝ Գերմանիայի շախմատային Բունդեսլիգայի չեմպիոններ

15:51 • 02.05.17

Գերմանիայում ավարտվել է շախմատային Բունդեսլիգան:

 

Այս մասին հայտնում է «chess-news.ru»-ն:

 

Հաղթող է դարձել «Բադեն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

 

«Բադենը» հաղթել է բոլոր 15 հանդիպումներում և վերջին տասնմեկ տարում 10-րդ անգամ է նվաճել Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: