Կարագեր. Մոուրինյուն բողոքում է, սակայն ՄՅՈւ-ի համար խիտ խաղացանկը պետք է սովորական լինի

21:10 • 02.05.17

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, ներկայումս Sky Sports-ի վերլուծաբան Ջեյմի Կարագերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը, ըստ որի, «կարմիր սատանաների» խաղացանկը բավականին խիտ է:

 

«Երբ դուք աշխատում եք «Մանչեսթեր Յունայթեդում», ձեր տրամադրության տակ կան ֆուտբոլիստներ, որոնք սովոր են նման խիտ խաղացանկի: 

 

Եվրոպայում կան 7-8 ակումբներ, որոնք ապրիլին 8-9 հանդիպում են անցկացնում: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը պետք է ցանկանա, որ իր թիմն ապրիլին 9 հանդիպում ունենա: Դա նշանակում է, որ դուք դեռ պայքարում եք տիտղոսների համար: 

 

Մոուրինյուն բողոքում է, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների համար նման խիտ խաղացանկը պետք է սովորական լինի»,- Կարագերի խոսքն է մեջբերում Daily Mail-ը: