Կրիշտիանու Ռոնալդու. Այս մոլորակից եմ

21:29 • 03.05.17

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանձնել է «արքայական ակումբում» ֆուտբոլիստի 400-րդ գոլին նվիրված խաղաշապիկը:

 

«Եվս մեկ քայլ ենք կատարել դեպի եզրափակիչ և ուրախ ենք դրա համար: «Աթլետիկոյի» հետ խաղում շատ էին էմոցիաները, թիմն անհավատալի տեսք ուներ: Ինձ լավ եմ զգում: Պատրաստվում էի մրցաշրջանի վերջնամասում լավ մարզավիճակում գտնվելու համար:

 

Հենց դրա համար եմ ասում, որ անձնուրաց և նվիրական աշխատանքի շնորհիվ ամեն ինչ բնական կերպով է ստացվում: Ուրախ եմ և երջանիկ, և ես այս մոլորակից եմ»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «AS»-ը: