Զիդան. Ռոնալդուն մոտ է իր հերթական Ոսկե Գնդակին

21:44 • 05.05.17

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ի զորու է նվաճել ևս մեկ «Ոսկե Գնդակ»:

 

«Իհարկե, Ռոնալդուն մոտ է իր հերթական «Ոսկե Գնդակին»: Չնայած որոշ երկրպագուների սուլոցները, Ռոնալդուն հարգված է թե' ակումբի երկրպագուների և թե' մարզչական շտաբի կողմից: Մարդիկ սիրում կամ ատում են նրան»,- Զիդանի խոսքն է մեջբերում «AS»-ը:

 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե Գնդակ» է նվաճել 2008, 2013, 2014 և 2016 թվականներին: