Չեմպիոնների լիգայում չհայտնվելու դեպքում ՄՅՈւ-ն կկորցնի 85 մլն ֆունտ

19:39 • 10.05.17

Չեմպիոնների լիգայում չհայտնվելու դեպքում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցնի 85 մլն ֆունտ ստերլինգ,- հաղորդում է «Daily Mail»-ը:

 

Հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքից և ՈւԵՖԱ-ի կողմից ստացված գումարը գնահատվում է 65 մլն ֆունտ:

 

Եվս 20 մլն ֆունտ մանչեսթերցիները կկորցնեն Adidas ընկերության հետ հովանավորչական պայմանագրով:

 


Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է որակավորվել կամ Եվրոպա լիգայում հաղթելու կամ Անգլիայի առաջնության քառյակում հայտնվելու շնորհիվ: