Թուրքիայում 74-ամյա տատիկի կողմից ավտոբուսում մոռացված պայուսակում 50.000 դոլար է հայտնաբերվել (տեսանյութ)
Թուրքիայի Մերսին քաղաքում ծեր կնոջ կողմից քաղաքային տրանսպորտում մոռացված պայուսակի մեջ ոստիկանները հայտնաբերել են 170.000 թուրքական լիրա, ինչը գրեթե հավասարազոր է 50.000 ԱՄՆ դոլարին, այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
74-ամյա կնոջ պայուսակում, բացի գումարից, եղել են նաև մոտ 50.000 լիրային համարժեք թանկարժեք իրեր, որոնց թվում՝ ոսկյա զարդեր:
Ոստիկաններից բավականին երկար ժամանակ է պահանջվել գտնված գումարը հաշվելու համար:










