Ավստրիայում անհայտ անձը գրավել է բանկի շենքը (լուսանկարներ)

14:17 • 12.05.17

Ավստրիական Տիրոլ երկրամասի Էրպֆենդորֆ քաղաքում անհայտ անձը գրավել է կենտրոնում գտնվող բանկի շենքը: Ենթադրվում է, որ տղամարդը 1 պատանդ է վերցրել: Այս մասին հայտնում է Tirol.orf.at-ը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ շրջապատել են բանկը։ Դեպքի վայրում գտնվում են հատուկ նշանակության ուժերի և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 11:00-ից հետո ոստիկանությունը հայտնել է տղամարդու՝ դեռևս շենքում գնտվելու մասին:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: