Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում կայացած էլեկտրոնային աճուրդների ժամանակ նավթի համաշխարհային գները բարձրացել են: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
WTI ամերիկյան ապրանքանիշի թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նյույուրքյան առևտրային բորսայում (NYMEX) աճել են 0.93 տոկոսով` կազմելով 47.77 դոլար` մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1 տոկոսով` կազմելով 50.72 դոլար` մեկ բարելի դիմաց:










