Հռոմի պապը կսրբադասի 2 երեխայի, որոնց 100 տարի առաջ որպես տեսիլք երևացել է Աստվածամայրը

16:46 • 12.05.17

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է մայիսի 13-ին սրբադասել 2 պորտուգալացի երեխայի, որոնց 100 տարի առաջ որպես տեսիլք երևացել է Աստվածամայրը:

Ինչպես նշում է The Gaurdian-ը, հոգևորականները, հավատացյալներն ու անհատները շտապում են պորտուգալական Ֆաթիմա քաղաք (մայրաքաղաք Լիսաբոնից 500 կմ դեպի հյուսիս), որտեղ 1 դար առաջ փոքրիկ հովիվներին հայտնվել է Մարիամ Աստվածածինը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 1917թ. մայիսի 13-ին փոքրիկ հովիվները՝ քույր ու եղբայր Խանսիտա և Ֆրանսիսկո Մարտոները, հոտն արածեցնելու ժամանակ 6 անգամ տեսել են Մարիամ Աստվածածնի պատկերը:

Երեխաների պատմելով՝ Աստվածածինն իրենց 3 գաղտնիք է բացել՝ Երկրորդ աշխարհամարտի, կոմունիզմի վերելքի ու անկման, Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձի մասին:

Հայտնի է, որ 9-ամյա և 7-ամյա երեխաները մահացել են տեսիլքի երևալուց 2 տարի անց:

Նշվում է, որ սկզբում տեղի կաթոլիկ եկեղեցին և երեխաների ծնողները կասկածանքով են վերաբերվել այս պատմությանը, սակայն 1930թ. եկեղեցիկ այն ճշմարիտ է հռչակել: