Փոքրիկը չի կարողացել զսպել հուզմունքը՝ Քեմբրիջի դքսուհուն տեսնելով (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ Place de Clairefontaine պալատում մասնակցել է հատուկ միջոցառման:
Նախքան պալատ մտնելը 35-ամյա դքսուհին մոտեցել է իրեն ողջունելու հավաքված փոքրիկներին, որոնցից մեկը, չկարողանալով զսպել հուզմունքը, սկսել է լաց լինել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բաց երկնագույն էլեգանտ վերարկուով դքսուհին ժպտացել է ու փորձել սփոփել երեխային:
Աղբյուրը մանրամասնում է, որ պալատում Միդլթոնին դիմավորել են Լյուքսեմբուրգի արքայադուստր Ստեֆանին, Մեծ դուքս Հենրին:
Աղբյուրը նկատում է, որ Միդլթոնը հանդիպմանը ներկայացել է իրեն հատուկ նրբաճաշակությամբ:
















