Վրաստանում բնակիչների ավելի քան 60 տոկոսը Ռուսաստանը համարում է ամենամեծ սպառնալիքը. հարցում
Վրաստանի բնակիչների ավելի քան 60 տոկոսը Ռուսաստանը համարում է երկրի համար ամենամեծ սպառնալիքը: Այդ մասին վկայում է Ամերիկյան ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած սոցիոլոգիական հարցումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարցին, թե որ երկիրն է ամենամեծ վտանգը ներկայացնում Վրաստանի համար, տվյալները հետևյալ կերպ են դասավորվել. Ռուսաստանը՝ 63 տոկոս, Թուրքիան՝ 6 տոկոս, ԱՄՆ-ն՝ 5 տոկոս, հարցման մասնակիցների 15 տոկոսը չգիտի հարցի պատասխանը»,- ասված է հետազոտությունում:
Ընդ որում՝ հարցման մասնակիցների ավելի քան 30 տոկոսը վստահ է, որ երկրի անվտանգությունն ամենալավը կարող է ապահովել ԱՄՆ-ն:










