Մոսկվայի դատարանը կդիտարկի հայազգի սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի բողոքը

02:08 • 12.05.17

Մոսկվայի դատարանը ուրբաթ օրը կդիտարկի հայազգի սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի բողոքը, ում մեղադրել էին բժշկական թուղթը կեղծելու մեջ, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:


Ավելի վաղ դատական նիստը հետաձգվել էր մեղադրյալի չներկայանալու պատճառով, ում փաստաբանը պարզաբանել էր, որ նա հիվանդանոցում է գտնվում տարած վիրահատությունից հետո:


Բաղդասարյանը մեղավոր էր ճանաչվել փաստաթղթեր կեղծելու մեջ, և դատապարտվել էր մեկ տարվա ուղղիչ աշխատանքների, սակայն նրա փաստաբանները բողոքարկել էլ այդ վճիռը: