Մանկական երկաթուղու մոտակայքում ծառից կախված դի է հայտնաբերվել

16:09 • 12.05.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 12-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Մանկական երկաթուղու մոտակայքում, նկատվել է ծառից կախված քաղաքացու դի:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի: