Մոսկվան հաստատել է Սև ծովի երկնքում մայիսի 9-ին ամերիկյան հետախույզ ինքնաթիռ «որսալու» մասին տեղեկությունը

11:48 • 12.05.17

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են Սև ծովի երկնքում Սու-30 կործանիչի կողմից P-8 Poseidon ամերիկյան հետախույզ ինքնաթիռ «որսալու» փաստը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակաչոլով գերատեսչության հայտարարությունը:


Գերատեսչությունում բացատրել են, որ մայիսի 9-ին օդային տարածքի հսկողության ռուսական միջոցները գրանցել են օդային թիրախ, որը մոտենալիս է եղել Ռուսաստանի պետական սահմանին: Այն «որսալու» համար երկինք է բարձրացվել Սու-30, որը նույնականացրել է օբյեկտը որպես ամերիկյան հետախույզ ինքնաթիռ:


«Ռուսական կործանիչը կատարել է ողջույնի մանևր, ինչից հետո ամերիկյան հետախույզ ինքնաթիռը փոխել է թռիչքի ուղղությունը՝ հեռանալով Ռուսաստանի հետ սահմանից: Սու-30 կործանիչը բարեհաջող վերադարձել է ավիաբազա»,- հայտնել են Պաշտպանության նախարարությունում:


Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, վկայակոչելով Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի քարտուղար Պամելա Կունցեին, հայտնել է, որ ռուսական կործանիչը թռել է ամերիկյան P-8A Poseidon ինքնաթիռից վեց մետր հեռավորության վրա: Կունցեի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին: Նա նաև բնութագրել է ռուս օդաչուի գործողությունները որպես «պրոֆեսիոնալ և ապահով»: