Պորոշենկոն հայտարարել է Ռուսական կայսրությունից վերջնականապես բաժանվելու մասին

10:11 • 12.05.17

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ իր երկիրը, ստանալով Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ, վերջնականապես «ամուսնալուծվել է Ռուսական կայսրությունից»: Նա այդ մասին հայտարարել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:


«Ես կասեի, որ այսօր Ուկրաինան վերջնականապես ամուսնալուծվել է Ռուսական կայսրությունից, և հենց այդպես փիլիսոփայորեն մենք պետք է դա ընկալենք»,- նշել է Պորոշենկոն:


Երկրի նախագահը նշել է, որ առանց վիզայի ռեժիմն «Ուկրաինային վերադարձնում է եվրոպական երկրների կազմում իր պատմական վայրը»:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար Շենգեն գոտու երկրներ կարճաժամկետ ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը: