Սիրիական Ռաքքայի ազատագրման գործողությունը կարող է սկսվել ամռան սկզբին. լրատվամիջոցներ

16:21 • 12.05.17

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունը կարող է սկսվել ամռան սկզբին։ Այս քաղաքը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական կենտրոններից մեկը, հայտնում է demokrathaber.org-ը՝ հղում անելով  «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման վերջին հայտարարությանը:

Նշենք, որ օրեր առաջ միջազգային կոալիցիայի աջակցությամբ հաջողությամբ ազատագրվել է սիրիական Տաբկա քաղաքը: Տաբկան գտնվում է Եվրատի ափին` «Իսլամական պետություն» խմբավորման մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքա քաղաքից 40 կմ հեռավորությամբ: Քաղաքն ԻՊ-ի գրոհայինների վերահսկողության տակ է գտնվել 2013-ից:

Սիրիայի արաբ և քուրդ հակակառավարական մարտիկներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը վերահաստատել է իր պարտադիր մասնակցությունը Ռաքքայի ազատագրման գործողությանը: