Հռոմում երկու պայթյուն է տեղի ունեցել, վիրավորներ չկան
Հռոմի կենտրոնում փոստարկղի մոտակայքում պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով ավտոմեքենա է վնասվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին: Պայթյունի հետևանքով վիրավորներ չկան:
«Երկու պայթյուն Հռոմում… դեպքի վայրից նախնական տեղեկատվության համաձայն՝ վիրավորներ չկան: Վնասվել է միայն մեկ մեքենա»,- հայտնել է RAI-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակցի, ով նշել է, որ իրավիճակը «հսկողության տակ է»:
Հաղորդվում է, որ Հռոմի հանրային զբոսայգու մոտ գտնվող տարածքը փակվել է անվտանգության նկատառումներով:
RAI-ի հաղորդմամբ՝ երկու սարք է հայտնաբերվել տարածքում կայանված մեքենաների մոտ:
Ոստիկանությունը հայտնել է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը թայմեր է ունեցել, իսկ պայթյունը «ցուցադրական գործողություն» է եղել՝ ցույց տալու համար, որ «դա կարող է արվել»:
Ոստիկանությունը հայտնել է լրագրողներին, որ դեռ չկան իսլամական ահաբեկչության վերաբերյալ կասկածներ:
Որպես նախնական վարկածներից մեկն է դիտարկվում տեղի անարխիստների բողոքի ակցիան:










