Արմավիրում Škoda մակնիշի մեքենա է այրվել (լուսանկարներ)

16:21 • 12.05.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 12-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/21 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:10-ին: 

Ամբողջությամբ այրվել է Škoda մակնիշի 19 LS 929 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչը: