Երևանի փողոցներից մեկում օձ է հայտնաբերվել

00:32 • 12.05.17

Մայիսի 11-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 113 շենքի մոտակայքում՝ արկղի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: