Միասին ենք կառուցելու մեր մեծ տունը. Տարոն Մարգարյանը՝ ընտրողներին (տեսանյութ)

20:24 • 12.05.17

Մեր քաղաքացիները գործող, աշխատող թիմի կողքին են, այն թիմի կողքին են, որը հստակ հավակնոտ ծրագիր, լուծումներ ունի  և ոչ թե խոստումներով են հանդես գալիս: Կենտրոնում  բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:

«Տեսնում ենք, որ այս չորս տարիների ընթացքում ավելի լավ Երևան ունենք համեմատության մեջ, բայց դա չի նշանակում, որ Երևան քաղաքում չկան խնդիրներ, դեռ բազում խնդիրներ մնացել են, իմ թիմակիցները և ես այս օրերին ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագիրը հստակ գիտենք մեր անելիքների մասին մեր բնակիչների վստահությամբ, փոխադարձ հավատով կարող ենք միասին մեր մեծ տունը կառուցել»,-շեշտեց  Տարոն Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ քաղաքացիներն իրենց ձայնը տալուն են այն թեկնածուին, որն իրենց մեջ է, ընտրությունից ընտրություն չի շփվում  բնակիչների հետ և հաշվետու է :

«Միասին ենք անցնելու  անցել այս տարիների ճանապարհը, մենք ձեզանից մեկն ենք», -ընդգծեց նա:

Մանրամասները՝տեսանյութում: