Թրամփը հերքել է Ռուսաստանի հետ ունեցած իր կապերի և Մոսկվայում անշարժ գույքի մասին խոսակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հերթական անգամ հերքել է իր, իր նախընտրական շտաբի և թիմի կապերը ռուսական իշխանությունների հետ:
«Ոչ մի պայմանավորվածություն էլ չկա իմ թիմի և ռուսների միջև: Եվ առավել ևս, ռուսները ոչ մի կերպ չեն ազդել մեր ընտրությունների և քվեարկության ելքի վրա», - ասել է նախագահը:
Թրամփը նաև հերքել է այն, որ ներդրումներ և անշարժ գույք ունի Ռուսաստանում:
«Նման բան չկա: Ես ոչ կապիտալ, ոչ էլ գրասենյակային շենքեր ունեմ Մոսկվայում, ինչպես ենթադրում էին շատերը: Ես ընդհանրապես անշարժ գույք չունեմ Ռուսաստանում», - եզրափակել է ԱՄՆ ղեկավարը:










