Թրամփն առաջարկել է վերացնել պարբերաբար անցկացվող մամուլի ճեպազրույցները՝ «տեղեկության հստակության համար»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հանդես է եկել մամուլի հետ փոխհարաբերվող իր աշխատակազմի աշխատակիցների օգտին և առաջարկել է վերացնել լրագրողների համար պարբերական ճեպազրույցները՝ նրանց ավելի հստակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է The Hill-ը:
«Քանի որ ես շատ ակտիվ նախագահ եմ, և շատ բաներ են տեղի ունենում, իմ տեղակալները չեն կարող հանրության առաջ հանդես գալ անթերի ճշգրտությամբ: Գուցե, լավագույն լուծումը կլինի չեղարկե՞լ բոլոր հետագա «ճեպազրույցները» և լրագրողներին հստակության համար գրավոր պատասխաննե՞ր տրամադրել»,-գրել է նա:
Թրամփն անճշտություններից խուսափելու համար առաջարկել է լրագրողներին գրավոր պատասխաններ տրամադրել:
Թրամփն, այդպիսով, արձագանքել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի պաշտոնից հեռացնելու մասին Սպիտակ տան տված պատճառաբանություններում հակասությունների համար մեղադրանքներին:










