Քուվեյթցին իր բանկային հաշվին ավելի քան 206 մլն դոլար է հայտնաբերել

14:46 • 12.05.17

Քուվեյթի բնակիչը (անունը չի նշվում) անակնկալի է եկել, երբ հայտնաբերել է, որ իր բանկային հաշվին հարյուր միլիոնավոր դոլարներ են փոխանցվել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, տղամարդը պարզել է, որ անհայտ անձը կամ կազմակերպությունն իր հաշվին 63 մլն 100 հազար դինար է փոխանցել, ինչը համարժեք է 206.990.450 դոլարին:

Քուվեյթցին առանց հապաղելու դիմել է գլխավոր դատախազություն՝ պատմելով, որ միլիոնների մասին իմացել է պատահաբար, երբ փորձել է իր հաշվից գումար հանել:

Այժմ դատախազությունը պետք է պարզի տեղի ունեցածի մանրամասները: