ԱՊՀ երկրներում կստեղծվի ազատազրկվածների տվյալների միասնական բազա
ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) երկրներում կստեղծվի ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց տվյալների միասնական բազա, հայտնում է «Российская газета»-ն՝ մանրամասնելով, որ որոշումը կայացվել է Մինսկում՝ ԱՊՀ անդամ պետությունների պատժի կրման ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
«Ահաբեկիչների, ծայրահեղականների, ինչպես նաև այլ ծանր հանցագործությունների համար դատապարտվածների համար տվյալների ընդհանուր տեղակատվական բազայի ստեղծումը Խորհրդի կարևորագույն նախագծերից է: Նման մարդիկ չպետք է հնարավորություն ունենան ազատվելուց հետո հանգիստ՝ առանց հաշվառման ու վերահսկման, հատել մեր երկրների սահմաններն ու շարունակել իրենց հանցավոր գործունեությունը»,- նշել է Ռուսաստանի պատժի կրման դաշնային ծառայության տնօրեն Վալերի Մաքսիմենկոն:
Նրա խոսքով՝ ազատազրկվածների միասնական բազան կարող է հայտնվել առաջիկա կես տարվա ընթացքում:










