Renault-ն ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման

14:01 • 13.05.17

Աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողներից մեկը՝ Renault ընկերությունը ենթարկվել է միջազգային կիբերհարձակման՝ դառնալով առաջին ֆրանսիական ձեռնարկությունը, որը հայտնվել է հաքերների թիրախում, հայտնում է Figaro թերթը:


«Մենք նույնպես հարձակման ենք ենթարկվել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:


Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները հարձակմանը դիմակայելու համար: Այժմ ընկերությունում ուսումնասիրում են իրավիճակը:


Կիբերանվտանգության հարցերով փորձագետների խումբն ավելի վաղ հայտարարել է, որ ողջ աշխարհով մեծ արագությամբ անհայտ վիրուս է տարածվել: Մասնավորապես, կիբերհարձակման հետևանքով բժշկական համակարգերի մուտքի հասանելությունից զրկվել է 25-ից 40 հիվանդանոց Անգլիայում և Շոտլանդիայում:


Առավել շատ տուժած սերվերները եղել են Ռուսաստանում և Թայվանում:


«Կասպերսկու լաբորատորիան» իր հերթին հայտնել է վիրուսով աշխարհի 74 երկրներում համակարգիչների վարակման 45 հազար փորձի մասին: