ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին փախել է Մոսուլից՝ մենակ թողնելով զինակիցներին. Al Arabiya

13:16 • 13.05.17

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին փախել է իրաքյան Մոսուլ քաղաքից՝ մահվան առաջ մենակ թողնելով իր զինվորներին, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով իրաքցի գեներալ Մաալ ալ Սաադին:

Վերջինի խոսքով՝ Ալ Բաղդադին փախել է անհայտ ուղղությամբ ու, հնարավոր է, ծրագրում է նոր ահաբեկչություններ:

Սաադին հավելել է, որ այժմ Իրաքի կառավարական բանակը փորձում է Մոսուլն ազատագրել ԻՊ-ից: Նա մանրամասնել է, որ քաղաքի զգալի մասը մաքրված է իսլամիստ ահաբեկիչներից:

Հայտնի է, որ  Ալ Բաղդադին մարտին հայտարարել էր, որ խմբավորումը պարտություն է կրում Իրաքում: