Բակո Սահակյանը ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

18:18 • 13.05.17

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:


Բակո Սահակյանի հետ հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: