Չեչնիայում ուղղաթիռը թռչում է մայրուղու վրայով՝ չափազանց վտանգավոր բարձրության վրա (տեսանյութ)

17:31 • 13.05.17

Ռուսաստանում ռազմական ուղղաթիռին մի քանի մետր է բաժանել ավտոճանապարհով երթևեկող ավտոմեքենայի հետ բախումից: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է այն թռչում խոշոր մայրուղու վրայով չափազանց ցածր բարձության վրա, գրում է Russia Today-ը:


Ավտոմեքենայից ստացված տեսանյութը ֆիքսել է Չեչնիայի Հանրապետությունում Ռոստով-Բաքու ավտոճանապարհի վրա տեղի ունեցած միջադեպը:


Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկու ուղղաթիռ թռչում Ռուսաստանը և Ադրբեջանը միացնող ավտոճանապարհի վրայով, որոնցից մեկը թռչելիս է լինում հենց ճանապարհի մեջտեղով մինչ երկու կողմից ավտոմեքենաներ են սլանում:


Հայտնի չէ, թե ինչու էին ուղղաթիռները թռչում այդքան ցածր և ով էր դրանք ղեկավարում, այնուամենայնիվ, դրանք նման էին Ռուսաստանի ռազմաօդային ուժերում առկա ուղղաթիռներին, գրում է կայքը: