Հրդեհ Նուռնուս գյուղում. ամբողջությամբ այրվել է տնակ

00:27 • 13.05.17

Մայիսի 12-ին, ժամը 20:45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասի վերջնամասում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսավել է ժամը 21:30-ին, մարվել՝ 22:10-ին:

Նուռնուս գյուղի 9-րդ թաղամասում ամբողջությամբ այրվել է տնակ (մոտ 20 քմ):