Իլոն Մասկը ցուցադրել է մեքենաների գերարագ թունելի փորձարկումը Լոս Անջելեսում

23:16 • 13.05.17

Ամերիկյան SpaceX և Tesla Motors ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսում գերարագ ավտոմեքենաների համար կառուցվող թունելի փորձարկման տեսանյութը: Հոլովակը գործարարը հրապարակել է Instagram-ում:

«Ուշադրություն, սա կարող է գլխապտույտ կամ սրտխառնող առաջացնել», - տեսանյութին կից գրառել է Մասկը` նշելով, որ թունելով անցնելիս մեքենաները կկարողանան ընթանալ 200 կմ/ժամ արագությամբ` գտնվելով հատուկ էլեկտրական հարթակների վրա: Այդ ամենի շնորհիվ Վեսթվուդից մինչև Լոս Անջելեսի կենտրոն հասնել հնարավոր կլինի 5 րոպեում:

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, առաջին երթուղին անցնելու է Լոս Անջելեսից Կալվեր Սիթի և Շերման Օուքս ուղղություններով: