Թրամփն այժմ էլ կարող է Սպիտակ տան մամուլի խոսնակին աշխատանքից հեռացնել. WSJ
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է վերադասավորումներ անել Սպիտակ տան աշխատակազմի մեդիա հաղորդակցության պատասխանատուների շրջանում, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով վարչակազմի իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ Թրամփը քննարկում է մամուլի քարտուղար Շոն Սփայսերին հեռացնելու հարցը: Սակայն, ըստ աղբյուրի, վերադասավորումը կարող է վերաբերել շատ ավելի մեծ թվով մարդկանց:
Ինչպես հաղորդում են, Սփայսերն ինքը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ ԱՄՆ նախագահն աշխատանքից հեռացրել էր Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին:










