Երևանում կինն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով 7-րդ հարկից

12:33 • 13.05.17

«Շտապ օգնության» ենթակայանից մայիսի 12-ին տեղեկատվություն է ստացվել Ոստիկանություն այն մասին, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 22 շենքի բնակիչ 1963թ. ծնված Հ.Ղ-ն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով 7-րդ հարկից:

Այս մասին Tert.am–ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշանակվել  է  դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: