Սիրիայում միջազգային կոալիցիայի օդուժի հարվածների հետևանքով ևս հինգ հոգի է սպանվել

05:08 • 13.05.17

Ամերիկայի  Միացյալ Նահանգների կողմից գլխավորվող ռազմաօդային միջազգային կոալիցիայի օդային հարվածի հետեւանքով հինգ քաղաքացի է սպանվել հյուսիս-արեւելյան Սիրիայի Դեր Զոր քաղաքում:


Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ նրանց ունեցած տեղեկությունների՝ կոալիցիոն ռազմական ինքնաթիռներն Էլ Կուրիա գյուղում հարձակվել են ենթադրյալ ահաբեկչական դիրքերի վրա:

Նշվում է, որ ընդամենը երկու օր առաջ,ռազմաօդային միջազգային կոալիցիայի կողմից գիշերը հարվածներ են հասցվել Էս Սալահիա գյուղին, որը գտնվում է Ռաքքա քաղաքի հյուսիսում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 բնակիչ, այդ թվում `չորս երեխա: