Արտակարգ դեպք Երևանում. Ծառն ընկել է պատշգամբի վրա (լուսանկարներ)

01:34 • 13.05.17

Մայիսի 12-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է թիվ 10 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) բաց պատշգամբի վրա:

Փրկարարները Կենտրոն-Կանաչապատում փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ, ծառի կոտրված հատվածն անվտանգ իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք: