Նախագահ Սերժ Սարգսյանը 9/18 տեղամասում ընտրեց քաղաքապետի իր թեկնածուին (տեսանյութ)

12:13 • 14.05.17

Քիչ առաջ Երևանի 9/18 ընտրատեղամասում քաղաքապետի իր թեկնածուին ընտրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Վերջինս քվեարկության էր եկել առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կփոխվի Երևանում, եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Երևանը կդառնա ավելի լավը»:

Իսկ այն հարցին, թե հանուն ինչպիսի՞ Երևանի քվեարկեց, Նախագահն այսպես արձագանքեց. «Լավ Երևանի»: